Պատերազմում Ռուսաստանի կրած կորուստները

320

Ռուսաստանում ամեն օր հուղարկավորում են Ուկրաինայում զոհված զինվորականների։

BBC-ի հաշվակների համաձայն՝ զոհերի 20 %-ը, որոնց մասին հաղորդում են ռուսաստանյան շրջանները, սպաներ են։

Վերջին անգամ Ռուսաստանի ՊՆ-ն զոհերի մասին հաղորդել է մարտի 25-ին՝ 1351 զինծառայող։ Ուկրաինայի զինված ուժերը շատ ավելի մեծ թիվ են հաղորդում՝ 18,3 հազար մարդ։

Ապրիլի 5-ի դրությամբ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներում հրապարակվել է առնվազն 1083 Ռուսաստանից զոհված զինվորականի անուն։ Դրանցից 217-ը սպաներ են՝ կրտսեր լեյտենանտից մինչև գեներալ։

Կորուստների ցանկում այժմ  կա 10 գնդապետ (ներառյալ առաջին կարգի մեկ կապիտան), 20 փոխգնդապետ, 31 մայոր և 155 կրտսեր սպա։

Ուկրաինան պնդում է, որ արդեն զոհվել են ռուսաստանցի յոթ գեներալներ, բայց Ռուսաստանը պաշտոնապես հաստատել է միայն գեներալ-մայոր Անդրեյ Սուխեւեցկու մահը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Գաբրիել Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի Գադիմբայլիին եւ ընթացիկ առաջատարն է
Հաջորդ հոդվածըԲորոդյանկա՝ մահ և ավերածություն Կիևի մերձակա ևս մի քաղաքում