‘Պատերազմ ընդդեմ տերիերի. Ավստրալիան սպառնում է սպանել Դեփի շներին’

1234

Ավստրալիայի իշխանությունները մինչև շաբաթ ժամանակ են տվել ամերիկյան դերասան Ջոնի Դեփին՝ երկրից դուրս բերելու իր երկու յորքշիրյան տերիերներին՝ սպառնալով հակառակ դեպքում սատկացնել շներին:

Twitter-ի օգտատերերը այդ նորությանն արձագանքել են «Պատերազմ ընդդեմ տերիերի» ակցիայով՝ նմանակելով «Պատերազմ ընդդեմ տեռորի» արտահայտությունը:

Ավստրալիայի գյուղնախարար Բարնաբի Ջոյսը հայտարարել է, որ դերասանը շներին երկիր է բերել ապօրինաբար. Պիստոլ և Բու տերիերները ապրիլի 21-ին ԱՄՆ-ից Ավստրալիա են ժամանել  Դեփի անձնական ինքնաթիռով՝ շրջանցելով սանիտարական ծառայությունները:

Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները» կինոնկարի հինգերորդ մասի գլխավոր դերակատարն է: Ֆիլմի նկարահանումներն անցկացվում են Ավստրալիայում:

Գյուղնախարարի խոսքով՝ շներին հայտանբերել են միայն այն ժամանակ, երբ նրանց տարել են վարսավիրանոց:

Հինգշաբթի Ջոյսը հայտարարել է, որ Դեփին մնացել է 50 ժամ ժամանակ: «Եթե մենք թույլ տանք, որ կինոաստղը, թեկուզ լինի մոլորակի ամենասեքսուալ տղամարդը, մեզ մոտ գա կենդանիների հետ միասին, ապա ինչո՞ւ մյուս բոլորին էլ թույլ չտանք խախտել օրենքը»,- ասել է Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ Ղրիմում ոտնահարվում են մարդու իրավունքները’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպաններ. ԻՊ գրոհայինները կարող են ավերել Պալմիրան’