‘Պատմության դասագրքի գործը՝ դատարանում. Մամուլ’

899

«Նախօրեին ՀՀ վարչական դատարան է ուղարկվել «Մարտի 1» բարեգործական ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության: Վիճարկվում է մեծ աղմուկ առաջացրած պատմության դասագիրքը երաշխավորելու` Ա. Աշոտյանի հրամանը:

Հայցվոր կողմը դատարանից խնդրում է «Անվավեր ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի ««Հայոց պատմություն» աշխատանքը (հեղ.` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հր. Ռ. Սիմոնյան) որպես բուհական դասագիրք երաշխավորելու մասին» 13.12.2011թ. N 1307-Ա/Ք հրամանը»: Հայցադիմումում հիմնավորվում է, որ վիճահարույց հրամանն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 14-րդ, 39-րդ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի խախտումներով: Իսկ ըստ ՀՀ օրենսդրության, «վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, անվավեր է»»,-գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Լյուքսեմբուրգի մարզիչ. Հայաստանը Վրաստանից եւ Ադրբեջանից ավելի ուժեղ է’
Հաջորդ հոդվածը‘Ով Արկադի նա կուտի. Մամուլ’