‘Պատմության ընթացքում առաջին անգամ Հարավային Կորեայի նախագահ կարող է կին լինել’

766

Այսօր Կորեայի Հանրապետությունում  տեղի կունենան երկրի 18-րդ նախագահի ընտրությունները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է միայն մեկ՝ հնգամյա ժամկետով: Թեև գրանցված է վեց թեկնածու, սակայն իրական պայքարը ծավալվելու է  երկու թեկնածուների՝ իշխող կուսակցության ներկայացուցիչ, 60-ամյա Պակ Կին Հեի և հիմանական ընդդիմադիր ուժի՝ Միացյալ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, 59-ամյա Մուն Չժե Ինի միջև: Ներկա ընտրությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ երկրի ղեկավարի պաշտոնին պատմության ընթացքում առաջին անգամ հավակնում է կին թեկնածու:  Մյուս առանձնահատկությունն այն է, որ չնայած թեկնածուների նախընտրական խոստումներն իրարից շատ չեն տարբերվում, սակայն քվեարկության վրա ազդող հիմնական գործոնը կլինի սերունդների բախումը՝ Մուն Չժե Ինի ազատական գաղափարների երիտասարդ կողմնակիցների և Պակ Կին Հեին պաշտպանող՝ ավելի տարեց և պահպանողական սերնդի միջև: Քանի որ բազմաթիվ հարցումների համաձայն՝ երկու հիմնական թեկնածուների միջև տարբերությունը մոտավորապես երեք տոկոս է կազմում՝ հօգուտ Պակ Կին Հեի, հետևաբար՝ ընտրությունների ելքը կորոշվի դեռևս չկողմնորոշված ընտրողների քվեներով: 

Նախորդ հոդվածը‘«Հայ ազգային կոնգրես» խմբակցության դիրքորոշումը՝ «Ընդերքի մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին ‘
Հաջորդ հոդվածը‘Հերթական կեղծ ցուցանիշները կամ շատանում ենք ու շատանում’