Պատվաստանյութերի՝ աշխարհի խոշորագույն արտադրողն սկսում է «Սպուտնիկ V»-ի արտադրությունը

472

Պատվաստանյութերի խոշորագույն հնդկական արտադրողն սկսելու է տարեկան մինչև 300 մլն դոզա «Սպուտնիկ V» արտադրել ։

Լայնածավալ արտադրությունը կսկսվի արդեն սեպտեմբերին, Արյան շիճուկի ինստիտուտում, հայտարարել են Ուղիղ ներդրումների ռուսաստանյան ֆոնդում։ Այստեղ նախատեսում են, որ արտադրանքը կկիրառվի ոչ միայն Հնդկաստանում, այլև կառաքվի այլ պետություններ։

Արյան շիճուկի հնդկական ինստիտուտը մասնակցել է «Օքսֆորդ-ԱստրաԶենեկա» պատվաստանյութի մշակմանը, որն այսօր հայտնի է որպես «Կովիշիլդ»։

Հնդկաստանն այս տարվա մայիսից արդեն «Սպուտնիկի» արտադրության խոշորագույն կենտրոն է, Ուղիղ ներդրումների ռուսաստանյան ֆոնդը պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ։

«Սպուտնիկ V»-ին հավանություն է տրվել ավելի քան 60 երկրներում, թեպետ նրանցից ոչ բոլորն են սկսել դրա կիրառումը։ Այդ պրեպարատն արտադրվում է Ռուսաստանի սահմաններից դուրս 9 երկրներում։ Այդ ֆոնին ռուսաստանյան Ֆոնդի ղեկավարությունը հույս է հայտնել, որ սեպտեմբեր-հոկտեմբերին «Սպուտնիկ V»-ը կգրանցվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։

Առայժմ ո՛չ ԱՀԿ-ն, ո՛չ էլ եվրոպական  կարգավորիչը չեն ընդունում ռուսաստանյան պատվաստանյութը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ Եվրոպան չեղարկում է սահմանափակումները
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում