Պատվաստմանն ընդդիմացող բժիշկներին պետք է պատժել

479

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստմանը դեմ հանդես եկող բժիշկներին անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել, տեղեկացրել է Интерфакс-ը։

«Կա մի քանի ճանապարհ, այդ թվում՝ քրեական օրենսդրության մեջ կան հոդվածներ, որոնք կարելի է կիրառել նրանց նկատմամբ, ովքեր սպառնալիքներ են ստեղծում։ Այսօր պետք չէ մարգարե լինել, մենք հո տեսնում ենք, որ «անտիվակսեր» բուժաշխատողները նույնպես հիվանդանում են»,- հայտարարել է Մուրաշկոն պետդումայի առողջապահության հանձնաժողովում։

Ավելի վաղ Հունաստանում պատվաստման հակառակորդները բժիշկներին վճարել են՝ պատվաստանյութի փոխարեն ֆիզլուծույթ ներարկելու համար։ Հունաստանում ավելի քան 100 հազար մարդ այդ կերպ պատվաստման կեղծ հավաստագրեր է ստացել։ Որոշ բժիշկներ փողից չեն հրաժարվել, սակայն իսկական պատվաստանյութ են ներարկել՝ անախորժություններից խույս տալու համար։

Պատվաստման կեղծ հավաստագիրը Հունաստանում արժե 400 եվրո։

Փոխանցում է gazeta.ru-ն։
 

Նախորդ հոդվածըՈրոշ տեղերում կարմիր հեռախոսախցիկները կպահպանվեն
Հաջորդ հոդվածըՆոր կանցլերը ՌԴ–ի հետ «հատուկ հարաբերություններ» չի կառուցի