‘Պատրաստված է Ճապոնիայում. Կենդանի դրամապանակ’

1140

Ճապոնացի ճարտարագետները մշակել են մի դրամապանակ, որը միանգամայն ի վիճակի է հեղափոխություն առաջացնել անձնական միջոցների տնտեսման ոլորտում: Այն կոչվում է Living Wallet («կենդանի դրամապանակ»): Ինչպես նշել են նորարարության հեղինակները,  փոքրիկ էլեկտրոնային սարքը տիրոջ բջջային սարքի մեջ հարմարեցվում է անձնական բյուջեի հավելվածին և որոշակի տեղեկատվություն է հավաքում նրա գնորդական սովորությունների մասին, որից հետո որոշում է՝ արդյո՞ք պետք է, որ իր տերը հերթական գնումն անի, թե՞ ավելի լավ է՝ խուսափի դրանից: Այն դեպքում, երբ տիրոջ հաշվեհամարի գումարը սպառվելու վրա է, սարքում գործի են ընկնում պաշտպանիչ մեխանիզմները. նախ դրամապանակը փորձում է փոքրիկ անիվների վրա  «հեռանալ» տիրոջից, բայց եթե «նրան» բռնում ու անշարժացնում են, «նա» սկսում է «գոռալ»: Ծայրահեղ դեպքում դրամապանակը սկսում է SMS-հաղորդագրություններ ուղարկել՝ օգնության կանչելով մայրիկին կամ նախապես նշված մեկ այլ անձի: Իսկ եթե հաշվեհամարում գումարը բավարար է, դրամապանակը վերածվում է «քայլող խորհրդատուի», որն իր տիրոջը խորհուրդներ է տալիս Amazon ինտերնետային խանութի ամենալավ ապրանքների վերաբերյալ:

Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ «կենդանի դրամապանակը» կլինի՞ ազատ վաճառքում, թե՞ ոչ, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Իրանը պահանջում է կատարել C-300 մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է ճապոնացի զինվորը, որը պատերազմի ավարտից 29 տարի անց անգամ «չէր հանձնվում»’