‘Պատրիկ Դևեջյանը և Վալերի Թրիերվեյերը դատի կտան «Խառնակիչը» գրքի հեղինակին’

1024

Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանը և Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Թրիերվեյերը պատրաստվում են առանձին հայցերով դիմել դատարան` «Խառնակիչը» (La Fondeuse) գրքի հեղինակ Քրիստոֆ Յակուբիշինի դեմ: Գրքում Յակուբիշինը նշել է, որ Դևեջյանը և Թրիերվեյերը ինտիմ կապի մեջ են եղել այն ժամանակ, երբ Ֆրանսիայի ներկայիս առաջին տիկինը հանդիպում էր Ֆրանսուա Օլանդի հետ:

Ավելի վաղ Ֆրանսիայի առաջին տիկնոջ փաստաբանի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Գիֆարը հայտարարել էր, որ Յակուբիշինի գրքում տեղ գտած պնդումները հիմնված են բամբասանքների վրա և միտված են վնասելու Վալերի Թրիերվեյերի բարի համբավը, ուստի` Առաջին տիկինը ևս պատրաստվում է դատի տալ գրքի հեղինակին:

Աղբյուրը` «Le Parisien»

Նախորդ հոդվածը‘Աշոտ Մանուչարյան. Ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո ‘
Հաջորդ հոդվածը‘Հայոց բանակը մշտապես սպառազինվում է նոր և ժամանակակից տեխնիկայով’