‘Պատրիսիա Կաաս. Հայ հանդիսատեսի հետ ես կիսեցի իմ սերը լեգենդար Պիաֆի հանդեպ’

1774

Հայ հանդիսատեսի հետ ես կիսեցի իր սերը լեգենդար Պիաֆի հանդեպ: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը` մարտի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

Երևանում Պատրիսիա Կաասի համերգը կայացել է մարտի 9-ին` ազդարարելով ֆրանկոֆոնիայի սեզոնի մեկնարկը Հայաստանում: Համերգի շրջանակում երգչուհին ներկայարցել է իր “Kaas Chante Piaf” վերջին ալբոմի ստեղծագործությունները: Ինչպես նշել է Կաասը, այդ համերգային ծրագիրը հիշատակի և հարգանքի տուրք է լեգենդար Էդիտ Պիաֆին:

Խոսելով հետագա ստեղծագործական ծրագրերի մասին` Կաասը նշել է, որ ապրում է այսօրվա օրով , թեև սիրում է բացահայտել իր համար նոր, հետաքրքիր և վտանգավոր ինչ-որ բան: «Էդիտ Պիաֆի երգերի կատարման նախապատրաստումն ինձանից շատ ժամանակ է պահանջել: Ես ուսումնասիրել եմ նրա երգերը, հարցազրույցները, արդյունքում` կատարել եմ նրա այն երգերը, որոնք առավել մոտ են ինձ: Ես չէի ցանկանում կրկնօրինակել Պիաֆին, այլ ուզում էին ներկայացնել սեփական մեկնաբանությունս», — պատմել է Կաասը:

«Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ելույթ ունենալու Երևանում, որտեղ ինձ չափազանց ջերմ ընդունեցին: Իմ ակնկալիքներն արդարացան», — ընդգծել է երգչուհին: Կաասը նշել է, որ, ելույթ ունենալով Հայաստանում, ինքը հայ հանդիսատեսի հետ կիսել է իր սերը երաժշտության հանդեպ և այն զգացմունքները, որ ունենում է յուրաքանչյուր ստեղծագործություն կատարելիս:

Ավելացնենք, որ այսօր ֆրանսիացի երգչուհին այցելել է Երևանի կոնյակի գործարան: 

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս. թ. մարտի 11-ին Աջափնյակ վարչական շրջանում’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանը հերքում է. Առաջին նախագահը առաջիկա հանդիպմանը չի մասնակցի’