‘Պատրիս Էվրա. Սա մեծ նվաճում է’

823

Իտալիայի ազգային հավաքականը սեփական խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի ազգային թիմի հետ եւ պարտվեց 1:2 հաշվով:

Չնայած հանդիպման հաշիվը բացեց Իտալիան, սակայն ֆրանսիացիները կարողացան նախ շատ արագ վերակագնել հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում խփել հաղթական գնդակը:

Խաղից հետո Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Պատրիս Էվրան ընդգծել է այս հաղթանակի նշանակությունը:

«Մենք հպարտ են նման արդյունքի համար: Իտալիայի հետ մենք միշտ անհաշտ մրցակիցներ ենք եղել:

Սկզբից Մադրիդդում ոչ-ոքի խաղացինք Իսպանիայի հետ, իսկ հիմա էլ հաղթեցին Եվրոպայի փոխ-չեմպիոններին: Դա մեծ նվաճում է:

Մեր թիմը մեծ խնդիրներ ուներ 2010 թվականին: Հավանաբար, այդ պատճառով է Իտալիան մեզանից մեկ քայլ առաջ էր: Սակայն մենք փորձում ենք վերադառնալ մեր երբեմնի խաղամակարդակին, մենք հրաշալի մարզիչ ունենք` Դիդյե Դեշամը, որը բազմաթիվ տիտղոսներ է նվաճել»,- ասել է Էվրան:

ԻտալիաՖրանսիա` 1:2

Էլ Շարավի` 35 – Վալբուենա` 37, Գոմիս` 67

Նախորդ հոդվածը‘Բողոքի զանգվածային ակցիաներ, հարձակումներ ոստիկանության բաժանմունքների վրա. Հորդանանում թանկացել են բենզինը և գազը ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց տրանսպորտի և կապի ոլորտի հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը’