Պատրուշև․ ԱՄՆ-ը աշխարհի գլխավոր բռնապետն է

269

Վաշինգտոնը հայտարարում է խոսքի ազատություն, իսկ գործնականում  ոտնահարում է այլ երկրների ինքնիշխանությունը և հանդիսանում է աշխարհի գլխավոր բռնապետը, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Российская газета»-ին տված հարցազրույցում։

«Կեղծավորությամբ դատելով ընտրության ազատության մասին՝ ԱՄՆ-ը, որն ինքն իրեն նշանակել է աշխարհի բռնապետ, իրականում պարզապես ձեռ է առնում այն երկրներին, որտեղ ինքնիշխանությունը և ժողովրդի իշխանությունը հենց ինքն էլ ոտնահարում է»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով առաջիկա «Հանուն դեմոկրատիայի գագաթնաժողովը»։

Պատրուշևը նշել է, որ Սպիտակ տան վարչակազմի կազմակերպած այդ միջոցառումը «անկասկած, անցկացվում է, ըստ էության՝ ԱՄՆ-ում արդեն մեկնարկած նախագահական մրցապայքարի շրջանակներում»։ Նրա կարծիքով՝ գագաթնաժողովը կդառնա «հերթական հավաքը՝ հօգուտ այն աշխարհակարգի, որտեղ Վաշինգտոնն ուզում է հավերժ կենտրոնական դերը կատարել, իսկ այլախոհներին, ինչպես և սպասելի է, կկպցնեն «ոչ դեմոկրատական պետություններ» պիտակը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն կպատասխանի նոր պատժամիջոցներով
Հաջորդ հոդվածըՄայամի․ Մեդվեդեւն առանց պայքարի դուրս եկավ չորրորդ շրջան