Պատրուշև․ Արևմուտքը փորձում է հակամարտություն հրահրել

310

Արևմուտքը չի բավարարվում աշխարհի տարբեր մասերում արդեն իսկ իր հրահրած հակամարտություններով, հիմա նա փորձում է նույն բանն անել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը։

«Վաշինգտոնի, Լոնդոնի և նրանց դաշնակիցների անխոհեմ քաղաքականության ուղիղ հետևանքներն են արյունալի արկածախնդրությունները Բալկաններում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Աֆղանստանում և Ուկրաինայում, որոնք արդեն հարյուր հազարավոր կյանքեր են խլել։ Սակայն Արևմուտքը, ակնհայտորեն, դրանով չի բավարարվում։ Ապակայունացնելով Եվրատլանտիկան և, ըստ էության, այն վերադարձնելով սառը պատերազմի ժամանակաշրջանի իրավիճակին, անգլոսաքսերը նույնն անում են նաև ռազմավարական տեսակետից այլ կարևոր տարածաշրջաններում, առաջին հերթին՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Այսօր արդեն ակնհայտ է, որ իր հեգեմոնիան քաղաքական, ռազմական, տնտեսական, գաղափարական ոլորտներում պահպանելու ԱՄՆ-ի հնարավորությունները ավելի ու ավելի սահմանափակ են դառնում։ Այդ պայմաններում ամերիկյան իշխանությունները ելնում են նրանից, որ սեփական ազդեցությունն ամրապնդելու ցանկացած գործողություն պետք է կատարվի առանց մեծ ռեսուրսներ օգտագործելու և բերի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դիվիդենտներ։ Դա վերաբերում է նաև անհաճո ռեժիմները տապալելու համար գունավոր հեղափոխություններ կազմակերպելուն»,- ասել է Պատրուշևը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ ԵՄ-ն կորցրել է իր ինքնիշխանությունը
Հաջորդ հոդվածըՊուտինը ճանաչել է Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անկախությունը