Պատրուշև․ Ուկրաինան որպես պետություն պահպանելը ԱՄՆ-ի պլանների մեջ չի մտնում

231

Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինան օգտագործել ընդամենը որպես պաշարներ ունեցող տարածք և ամենևին մտադիր չէ այն պահպանել որպես պետություն։

Նման գնահատականով է հանդես եկել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը  «Известия» թերթին տված հարցազրույցում։

«Ուկրաինան ամերիկացիներին պետք է միայն որպես  բնական պաշարների անխնա շահագործման օբյեկտ՝ առանց ավանդական բնակչության։ Այդ նեոնացիստական գծին հետևելով՝ Վաշինգտոնն արդեն այն վերածել է մի տարածքի, որը միլիոնավոր մարդիկ լքում են զանգվածաբար՝ ձգտելով նրա սահմաններից դուրս պաշտպանություն գտնել  սոցիալ-տնտեսական խնդիրներից և ֆաշիստամետ հալածանքներից»,- նշել է Պատրուշևը։

ԱԽ քարտուղարը ուշադրություն է հրավիրել, որ «ցնցումների 30 տարիներին», որոնց Վաշինգտոնը ենթարկել է Կիևին, հասցրել են այնտեղ, որ նրա բնակչությունը կրկնակի կրճատվել է։ Նրա խոսքով՝ այսօր Սպիտակ տունը «հեշտորեն գնում է ՌԴ-ի հետ պատերազմը շարունակելուն՝ մինչև վերջին ուկրաինացին»։ «Ընդ որում, Ուկրաինան որպես պետություն պահպանելը ԱՄՆ-ի պլանների մեջ չի մտնում»,- եզրափակել է ռուսաստանյան Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն դիտարկում է ՌԴ-ով ապրանքների տարանցումը սահմանափակելու հնարավորությունը
Հաջորդ հոդվածըՍուդանի բանակը և սպեցնազը համաձայնել են մեկշաբաթյա զինադադար հայտարարել