‘Պարգևատրվեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները’

851

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը  պարգևատրեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում Թումո կենտրոնի սաների համար։ Նախքան մրցույթի մեկնարկը Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-27-ը դասընթացներ է անցկացրել մրցույթի մասնակիցների համար։ Երեք օրվա ընթացքում բրիտանացի կինոռեժիսորը սովորեցրել է պատանիներին ֆիլմերում ներառության թեմայի արտահայտման նրբությունները, ինչպես նաև ներկայացրել ֆիլմի գաղափարն ընդամենը 60 վայրկանի ընթացքում ներկայացնելու հմտությունը: Դասընթացից հետո պատանիները նկարահանել են մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնք ներկայացվել են «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթին։

Մարիամ Բորեցյանը, Մարիա Սարգսյանը, Մարինե Գազազյանը և Տիգրան Ղալեչյանը ճանաչվեցին լավագույն աշխատանքի հեղինակներ  և պարգևատրվեցին Sony Xperia E C1505 սմարթֆոներով: Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը:

 

Նախորդ հոդվածը‘Ըստ Կոստանյանի՝ մարտիմեկյան գործով աշխատանքներ տարվում են ‘
Հաջորդ հոդվածը‘Վերսկսվում է Արամի փողոցի բնակարանների խարդախության գործով կասեցված դատավարությունը. Pastinfo’