‘ Պարզվել է՝ Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի չորս խաղացողներ տղամարդ են’

999

Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի չորս խաղացողներ ժամանակավորապես որակազրկվել են այն բանից հետո, երբ չեն անցել գենդերային թեստը, հաղորդել է Daily Mail-ը:  Պարզվել է, որ չորս խաղացողները, որոնք նաև թիմի առաջատարներն են, տղամարդիկ են, ովքեր սպասում են սեռափոխության վիրահատության: Այժմ նրանց թույլ կտան պաշտոնական մրցախաղերի մասնակցել միայն այդ վիրահատությանը ենթարկվելուց հետո: Այդ պահից սկսած՝ գենդերային թեստեր կանցնեն բոլոր ֆուտբոլիստուհիները, և միայն դրանից հետո կարող են պայմանագիր կնքել ակումբի հետ:

«Եթե այդ մարդիկ կարողանան իրենց խնդիրները լուծել վիրահատության օգնությամբ և առողջ լինեն, ապա հնարավորություն կունենան մասնակցելու կանանց ֆուտբոլի մրցախաղերին»,- հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի նախագահ Ահմադ Հաշեմիանը: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բնակարանում հայտնաբերվել է դի’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի՝ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’