‘Պարզվել է ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած եւս մեկի ինքնությունը’

867

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։

Դատախազության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւանի բնակիչ Դ.Մելիք-Ստեփանյանը 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության օրը` ժամը 17:15-ին, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ»-ի վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով փորձել է քվեարկել վերջինիս փոխարեն, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասի` Ր.Հովհաննիսյանի վստահված անձ Ա.Սարգսյանը:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ եւ 203-րդ հոդվածներով` 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ.Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

 

Նախորդ հոդվածը‘Խորին շնորհակալություն, պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, «վճռականներին» դիմակազերծ անելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանում գույների փառատոնով նշում են գարնանամուտը (լուսանկարներ)’