‘Պարզվում են զինծառայող Սամվել Մեժլումյանի մահվան հանգամանքները’

1155

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԱՄՆ-ը Վենեսուելայի օգնության պլան է մշակում «Մադուրոյից հետո»-ի համար’
Հաջորդ հոդվածը‘Վերատին տեղեկացրել է՝ Instagram-ի իր հաշիվը հաքերների ձեռքում է հայտնվել’