Պարզվում են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

1011

2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական Կոմիտե

Հ․Գ․ Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ն եւս հաղորդագրություն էլ տարածել, սակայն, մահվան մեկ այլ դեպքի մասին։ Այս դեպքի մասին ՊՆ-ն դեռ հաղորդագրություն չի տարածել։

Նախորդ հոդվածըՊուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Բավարիան» ուժեղ էր «Բարսելոնայից», մյուս արդյունքները (տեսանյութ)