‘Պարզ են դառնում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառները’

2088

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2014-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.2%, մինչև 3 251.0 մլն կՎտժ, — ասվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

 Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 15.7%, մինչև 1 280.3 մլն կՎտժ, իսկ ՀԷԿ-երը կրճատել են 4.2%, մինչև 871,9 մլն կՎտ: Հայկական ԱԷԿ-ը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել է 10,6%, մինչև 1 096.6 մլն կՎտժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել 103 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68.7 հազարի համեմատ: Այլ աղբյուրներն արտադրել են 2,2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,0 մլն-ի համեմատ:

Նշենք, որ ՋԷԿ-երի կողմից արտադրվող էլեկտրաէներգիան ամենաթանկն է, իսկ ԱԷԿ-ի և ՀԷԿ-երինը ամենաէժանն է: Ինչպես տեսնում ենք վիճակագրությունից Հայաստանում թանկ էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է, իսկ էժան էլեկտրաէներգիայինը՝ նվազել: Հարկ է նաև նշել, որ թանկ էլեկտրաէներգիա արտադրող ՋԷԿ-երը սպառում են հիմնականում թանկ ռուսական գազը:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ֆինանսական ճեղքվածքի պատճառով  նախատեսվում է էլեկտրաէներգիայի հերթական թանկացումը կատարել օգոստոսի մեկից: Էլեկտրաէներգիայի գինը  նախատեսվում է բարձրացնել 1 կՎտ դիմաց 3,8-4,3 դրամով:

Հավելենք նաև, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ֆինանսական ճեղքվածքը առաջացել է՝ հիմնականում էժան  էլեկտրաէներգիայի փոխարեն թանկ էլեկտրաէներգիայի գնման հետևանքով:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիա-Նիգերիա. Կխանգարի արդյո՞ք Նիգերիան Ֆրանսիային’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական գործիչները վաղվա ակցիայի ժամանակ կլինեն քաղաքացիների կողքին ‘