‘«Պարի Սեն Ժերմենի» երկրպագուները «վրեժ լուծեցին» «Չելսիի» երկրպագուներից (տեսանյութ)’

1117

«Պարի Սեն Ժերմենի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» (2:2) պատասխան հանդիպումից հետո համացանցում հոլովակ են տարածել, որով պատասխանել են «Չելսիի» երկրպագուների տգեղ պահվածքին: 

Թիմերի միջև կայացած առաջին խաղից (1:1) առաջ լոնդոնյան թիմի երկրպագուները Փարիզում արգելել էին սևամորթ տղամարդուն մետրո նստել և ռասիստական երգեր էին երգել։ Հոլովակում «Պարի Սեն Ժերմենի» համախոհների պահվածքը համեմատաբար մեղմ է: 

Հիշեցնենք, որ «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» զույգից պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ Լորան Բլանի թիմը` մրցակցի հարկի տակ 2 գոլ խփելու շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Պեպե. «Մեկ օրվա ընթացքում մարդիկ մոռացան` ինչեր է հաղթել Իկերը, ինչ է նա տվել ֆուտբոլին, և ես դա շատ հիվանդագին եմ ընդունել»’
Հաջորդ հոդվածը‘Թերին պատասխանել է Իբրահիմովիչին ‘