‘Պարույր Հայրիկյանը գիտի իր վրա կրակողի անունը’

1293

Ըստ Հայրիկյանի՝ Հայրիկյանի վրա կրակողը Խաչատուր Պողոսյանն է։

Այսօր, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը նշեց, որ իր, ինչպես նաև իր վրա կրակողի՝ Խաչատուր Պողոսյանի բախտը բերել է։

«Եթե մահափորձն իրականացներ՝ նրա խղճին մեծ բեռ էր կախված լինելու։ Շատ ուրախ եմ, որ Խաչատուր Պողոսյանը չկարողացավ մահափորձն ավարտին հասցնել»,- ըստ «Ա1+»-ի՝ իր ցուցմունքում նշեց Պարույր Հայրիկյանը, որը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իր մահափորձը ռուսական ուժերի գործն է։

Պարույր Հայրիկյանն իր ցուցմունքում նշեց, որ հանցագործությունն ունի պատվիրատու և կատարող, սակայն չի կարող ասել՝մյուս ամբաստանյալները պատվերի հետ առնչություն ունեցել են, թե՝ ոչ։
Նախագահի նախկին թեկնածուն նշեց նաև, որ իրեն զարմացրել է ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի այն հայտարարությունը, որ իր մեքենան ավելի թանկ արժե, քան Հայրիկյանի կյանքը։

Նախորդ հոդվածը‘Եվրոպական մամուլը՝ Հայաստանի հավաքականի հաղթանակի մասին’
Հաջորդ հոդվածը‘Լ. Զուրաբյանն առաջարկում է «օֆշորային պատմությունը» քննել ԱԺ-ում. Տեսանյութ’