‘Պարույր Հայրիկյանը «վճռականորեն մասնակցելու է ընտրություններին»’

1299

«Ես վճռականորեն մասնակցելու եմ ընտրություններին և լավ հասկանում եմ, որ ստանալու եմ առավելագույնը 20 տոկոս ձայն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պարույր Հայրիկյանը: Նրա կարծիքով` այժմ շահեկան վիճակում է գտնվում Սերժ Սարգսյանը, թեև ընդգծեց, որ նա դեռ պաշտոնապես չի հայտարարել իր մասնակցության մասին: «Եթե մյուս կուսակցությունները չմիավորվեն, Սերժ Սարգսյանը կլինի անմրցելի»,- նկատեց ԱԻՄ ղեկավարը: Պարույր Հայրիկյանը լավ է պատկերացնում, թե ընտրություններին ինչ դժվարություններ են հաջորդելու, սակայն ինքը պատրաստ է դրան:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ բանախոսը կարևորեց հրապարակային քննարկումների անցկացումը, ինչպես նաև միասնական թեկնածու ունենալու անհրաժեշտությունը, սակայն ընդգծեց, որ միասնական թեկնածու ասելիս պարտադիր չէ ընդդիմության ներկայացուցիչ հասկանալ, այլ պետք է լինի ազգային համաձայնության թեկնածու: Կարգախոսի հարցում դեռ հստակություն չկա, տարբերակները մի քանիսն են:

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանի գործակալ. «Յուրայով հետաքրքրված էին նաեւ «Էվերթոնը» եւ «Սթոք Սիթին»’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Համանախագահների հայտարարությունը նշանակում է, որ Արցախի ինքնորոշման հիմնախնդիրը դարձել է փաստ’