‘Պարույր Հայրիկյանը փոխհատուցում է պահանջում Վարդան Սեդրակյանից’

262

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը:

Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի ու Խաչիկ Պողոսյանի դեմ: 

Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Պարույր Հայրիկյանի հայցադիմումը, ըստ որի՝ Հայրիկյանը 42 մլն 524 հազար դրամ փոխհատուցում է պահանջում հասցված վնասի համար:

Հիշեցնենք, որ Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար գործադիրը պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը:  

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը կրկին փող է պահանջում. հիմա էլ 42 մլն դրամ՝ ամբաստանյալներից’
Հաջորդ հոդվածը‘Պահանջում են աշխատանքային երկուշաբթին չտեղափոխել շաբաթ’