‘Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է տեղի ունեցել (Տեսանյութ)’

2372

Հունվարի 31-ին, ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանությունը ահազանգ է ստացել Տպագրիչների փողոցից այն մասին, որ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել իր տան շքամուտքի մոտ: Նա տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:  

00:44 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի ընդունարանից iLur.am-ին տեղեկացրին, որ այս պահին Պարույր Հայրիկյանի կոմպյուտերային տոմոգրաֆով զննություն է անցնում: Հիվանդը գիտակցության մեջ է, նա ստացել է միջին ծանրության վնասվածք: Հիվանդանոցից հայտնեցին, որ Պարույր Հայրիկյանը աջ անրակի շրջանում վնասվածք է ստացել:  

Դեպքից հետո րոպեներ անց հիվանդանոց ժամանեցին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծիք են հայտնել, որ Հայրիկյանի դեմ կատարվածը քաղաքական դրևդապատճառներ ունի:  

iLur.am-ի թղթակիցը ողջ այդ ընթացքում եղել է հիվանդանոցում եւ տեսանկարահանել հիվանդանոցի անցուդարձը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժ Սարգսյանի «ամենահյուրընկալ» ընտրական շտաբը’
Հաջորդ հոդվածը‘Նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել’