‘Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց’

1163

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակն այսօր վատացել է: Այս մասին  «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Հայրիկյանի քրոջ որդին` Վրեժ Զատիկյանը: «Աջ ձեռքը` ուսից ներքև, ցավում է, ասում են նյարդերի հետ է կապված»,- ասաց Զատիկյանը: Նա նշեց, որ Հայրիկյանն այժմ հիվանդանոցում է, բժիշկները միջոցներ են ձեռարկում, մերսումներ են անում»:

Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանն էլ «Արմենպրեսին» ասաց, որ բժիշկներն արգելել են նրան երկու օր դուրս գալ հիվանդանոցից,  և նա ստիպված է եղել հետաձգել բոլոր հանդիպումները:

Հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը կրակել էր Պարույր Հայրիկյանի վրա: Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը վիրահատության էր ենթարկվել:

Հիշեցնենք նաև, որ iLur.am-ի հետ զրույցում Հայաստանի հայտնի վիրաբույժներից մեկը (ով, հասկանալի պատճառներով, չցանկացավ, որ հրապարակենք իր անունը) իր մասնագիտական տարակուսանքն է հայտնել դեպքին հետևած մի շարք տարօրինակ հանգամանքների կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ է Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել ԼՂՀ’
Հաջորդ հոդվածը‘«Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանի նկատմամբ վճիռը փոխվեց’