‘Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կասկածանքով ձերբակալվածները բերվել են դատարան’

1087

Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարարելու կասկածանքով ձերբակալված անձիք՝ 56-ամյա Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 40-ամյա Սամվել Արամայիսի Հարությունյանը, հայտնում է shamshyan.com–ը:

Նրանք դատարան են բերվել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ առանձին ավտոմեքենաներով:
Այս պահին նշված դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի դռնփակ դատական նիստով լսվելու է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը: Քննչական մարմինը միջնորդում է դատարանին որպեսզի նրանց նկատմամբ որպես խափաման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:
Երբ կսկսվի դռնփակ տական նիստը, դեռևս պարզ չէ: Դատարանի վարչական շենքը վերցված է ուժեղացված հսկողության տակ, որի աշխատանքները ղեկավարում է նշված դատարանի կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:

Նախորդ հոդվածը‘Վաղը Երևանում կկայանա Թուրքիայում հայերի դեմ բռնությունը դատապարտող բողոքի ցույց’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում 21-ամյա աղջիկը հոսպիտալացվել է թունավորման նախանշաններով ‘