‘Պարույր Հայրիկյան. Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն’

1205

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook սոցիալական կայքում հետևյալ հաղորդագրությունն է տարածել, որում անդրադառնում է իր հասցեին հնչող քննադատություններին կապված այն բանի հետ, որ կառավարությունը գումար է հատկացրել նրան՝ բուժումը Հոլանդիայում անցնելու համար:

«Սիրելի բարեկամներս,

Երեկ երախտագիտութիւն յայտնելով հրաժեշտ տուեցի Կարմիր Խաչի բուժաշխատողներին եւ այսօր վաղ առաւօտեան ճանապարհուեցի Եւրոպայ։ Վախենում էի երկար ճանապարհի դժուարութիւններից, բայց յաղթահարուեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիեւում։ Կէսօր չեղած արդէն Ամստերդամում էի։ Մերոնք դիմաւորեցին եւ արդէն հասցրինք առաջին նախնակալ այցն անել բժշկին։ Առաջին խօսքն այն էր, որ այդպիսի կրակոցից յետոյ հրաշք է ողջ լինելս։ 

Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։ 
Ուշադրութիւն մի դարձրեք. անորակութիւններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցաւերի մէջ էի, դրանք չկային, ինչպէս եւ չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամեակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետութիւնն իմ հանդէպ էլ է անում այն, ինչ պարտաւոր է անել ցանկացած պետութիւն, կատաղել են։ Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն… 

Հոլանդնայում եմ, բայց ամեն ինչ կախուած է ապաքինման ու վերականգման ընթացքից…
Ամենայն բարիք բոլորիս…»:

Նախորդ հոդվածը‘Արդյո՞ք մարզպետարանը Սուրեն Խաչատրյանի գտնվելու ճիշտ տեղն է’
Հաջորդ հոդվածը‘Տրոյական ձիու ուղևորները. Մամուլ’