‘Պարտադրել են հեռախոսով լուսանկարել քվեաթերթիկը (Տեսանյութ)’

1936

Արարատում հայտնաբերվել է ընտրակաշառքի մեկ դեպք: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակից արդեն դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ Հանրապետական կուսակցության թեկնածուի կողմնակիցները տեղամասերից մեկի դիմաց ընտրակաշառք են բաժանում:

Բացի այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք տեղամասերից մեկում նկատել են մի քաղաքացու, ով խախտելով ընտրական օրենսգրքի պահանջները` հեռախոսով նկարելիս է եղել սեփական քվեաթերթիկը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հեռախոսը եւ արված լուսանկարը: Այս փաստը վկայում է, որ հանրապետականները որոշ ընտրողների պարտադրել են լուսանկարել քվեաթերթիկը եւ ներկայացնել իրենց: Ի դեպ, լուսանկարի հեղինակն արդեն բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: Քիչ անց կներկայացնենք նաեւ տեսանյութը:

top-news.am

Նախորդ հոդվածը‘«Սպեցնազը»՝ Արարատի ընտրություններում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակ» — «Զենիթ» 4-2՝ Յուրա Մովսիսյանը «հեթ-տրիկի» հեղինակ (Տեսանյութ)’