Պարտություն, որը պլանավորվել էր դեռևս 2018-ի մայիսին. ՉԻ

536

Որքան 44-օրյա պատերազմի հանգամանքների շուրջ հետահայաց «ռազբորկաները» թեժանում են, այնքան ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ գիտակցաբար է երկիրը տարել պարտության։ Հատուկ շեշտում ենք՝ ոչ թե պատերազմի, այլ պարտության։ Որովհետև 2018-ի մայիսի (իր իշխանության գալու) դրությամբ իրավիճակն արդեն այնպիսին էր, որ մեծ հավանականությամբ՝ այսպես թե այնպես հնարավոր չէր լինելու խուսափել պատերազմից, բայց մի՛ բան է, երբ երկիրը պատրաստում ես պատերազմի՝ հաղթելու նպատակով, և բոլորովին այլ բան, երբ պարտություն ես պլանավորում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, ինքն է խոստովանել, որ իշխանությունը վերցնելու պահից արդեն գիտեր, որ նոր պատերազմից խուսափելու հավանականությունը չնչին է։ 

Ի՞նչ պիտի աներ այդ իրավիճակում երկրի ղեկավարը, եթե գիտեր, որ պատերազմն անխուսափելի է, և իր առջև խնդիր էր դրել հաղթել կամ գոնե չպարտվել այդ պատերազմում։ Հեծանիվ հորինելու կարիք չկա, քայլերը հայտնի են։

1․ Ամրապնդել բանակը և մեծացնել հասարակության վստահությունը բանակի նկատմամբ։
2․ Ամրապնդել պետական ինստիտուտները։
3․ Համախմբել հասարակությանը և առնվազն թուլացնել ներքին բաժանարար գծերը՝ «նույն նավում գտնվելու» տրամաբանությամբ։
4․ Բարելավել հարաբերությունները պատերազմի դեպքում պոտենցիալ դաշնակիցների հետ։
5․ Ակտիվացնել արտաքին հարաբերությունները համաշխարհային և տարածաշրջանային ուժային բևեռների հետ։

Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսից 2020-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Փաստացի՝ ճիշտ հակառակը։

Մարկ Նշանյան

Շարունակելի

Ամբողջական հոդվածը կարդալ «Չորրորդ իշխանություն»-ում

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի ցավակցությունը Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԷդին Ջեկոն «Ինտերից» տեղափոխվեց «Ֆեներբահչե»