ՊԲ․ Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը

296

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածըՍենատոր Գրեհեմը՝ ՌԴ իշխանություններին․ «Կհանդիպենք Հաագայում»
Հաջորդ հոդվածըՉԻ. Աստղերը հուշում են. Վահագն Խաչատուրյան