‘ՊԲ զորավարժություններ են տեղի ունեցել ԼՂՀ կենտրոնական հատվածում’

814

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 13-ին հանրապետության կենտրոնական հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի զորավարժություններին:

Նրանք հետեւել են տանկային երկամարտին և այլ ստորաբաժանումների գործողություններին: Զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների հանձնվել են արժեքավոր նվերներ:

Նախագահ Սահակյանը կարևորել է Պաշտպանության բանակի նման ծավալի զորավարժությունների անցկացումը՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը մեր բանակի մարտունակության բարձրացման և զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման համարL

Նույն օրը Սահակյանը եւ Սարգսյանը այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից հահագործվող Կաշենի հանքավայր և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Զինծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են մինչեւ դեկտեմբերի 1-ը ազատվել պատասխանատվությունից’
Հաջորդ հոդվածը‘Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարին ձերբակալել են’