‘ՊԲ. Ոչնչացվել են երեք ԱԹՍ-ներ’

1657

ԼՂՀ ՊԲ-ն հաղորդում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ:

Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել: Բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են»:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Արտաքին ագրեսիայի վտանգի դեպքում բոլորս պատրաստ ենք միավորվել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԺ խմբակցությունների եւ անկախ պատգամավորների հայտարարությունը’