‘Պելեգրինի. «Ամենակարևորը գնդակի համար պայքարելն է»’

674

Անգլիական «Մանեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ: Դիմակայության առաջին հանդիպմանն ընդառաջ Անգլիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է իր սպասելիքներից:

«Կարևոր է հաղթելը: Իդեալական կլիներ հաղթանակ տանել՝ տնային խաղում գոլ բաց չթողնելով: Հույս ունեմ, որ այս տարի մենք կհաղթենք «Բարսելոնային», «Սիթին» լավ մարզավիճակում է:

Ամենակարեւորը գնդակի համար պայքարելն է, ջանալ այն վերահսկել եւ «Բարսելոնային» սեղմել սեփական դարպասներին: Ագուերոն մեզ համար շատ կարեւոր է: Նա աշխարհի լավագույն հինգ խաղացողներից մեկն է: Երբ նա լավ մարզավիճակում է, շատ բարդ է նրան կանգնեցնելը»,-ասել է Պելեգրինին:

Նախորդ հոդվածը‘Գայի պողոտայի լուսացույցների ազդանշանների փոփոխություն՝ մարտի 1-ից’
Հաջորդ հոդվածը‘Մարկո Ռոյս. ««Յուվենտուսը» ուժեղ թիմ է: Կարծում եմ, որ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները գրեթե հավասար են»’