‘ Պելեգրինի. ««Բարսելոնան» բոլորից լավ է խաղում»’

837

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի իրենց մրցակցի` «Բարսելոնայի» մասին, նշել է, որ ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում:

«Ֆուտբոլում շաբաթներն իրար նման չեն լինում: Երեք շաբաթ առաջ «Բարսելոնան» ճգնաժամի մեջ էր և փակված էր խաղում, իսկ ակումբի նախագահը հայտարարեց, որ ամռանը նոր ընտրություններ են լինելու: Այժմ ամեն ինչ փոխվել է: «Բարսելոնան» բոլորից լավ է խաղում, թիմի հարձակվողները չեն դադարում գոլեր խփել, իսկ ճգնաժամում արդեն Մադրիդի «Ռեալն» է: Մենք գիտենք, թե ինչ իրավիճակում կլինենք «Բարսելոնայի» հետ խաղերում»,-Պելեգրինիի խոսքը մեջբերված է «Sport» առցանց պարբերականից:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը` մարտի 18-ին:

Նախորդ հոդվածը‘Տեր Հուսիկ Լազարյանի հոգեհանգիստը՝ այսօր ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Շատ խնդիրներ ունեի ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»’