‘ Պելեգրինի. Դուք երբեք չեք տեսնի, որ «Մանչեսթր Սիթիի» ֆուտբոլիստները շրջափակեն մրցավարին’

950

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ իր ֆուտբոլիստները երբեք իրենց այնպես չեն պահում, ինչպես «Չելսիի» խաղացողները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Պարի Սեն Ժերմենի» հետ պատասխան խաղում: Լոնդոնյան թիմի ֆուտբոլիստներին վերջին շրջանում շատ են քննադատում Զլատան Իբրահիմովիչի կարմիր քարտի ժամանակ գլխավոր մրցավարին շրջապատելու համար:

«Դուք երբեք չեք տեսնի, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները շրջափակեն գլխավոր մրցավարին: Այո՛, կարելի է ինչ-որ որոշումներ քննարկել, բայց միայն մեկ դրվագում: Իսկ այդ դեպքում մրցավարը, որոշում կայացնելով, հայտնվեց շրջափակման մեջ. նման իրավիճակում հնարավոր չէ աշխատել: 

Բոլոր մարզիչներն իրենց ֆուտբոլիստներին սովորեցնում են սպասել, բայց արդյունքի հասնելու համար տարբեր միջոցներ կան: Պետք է հասկանալ, թե դրանցից որն է ամենաարդյունավետը: Ոմանք փորձում են անընդհատ ճնշում գործադրել մրցավարի վրա, դրա համար էլ մրցավարների մոտ միշտ խնդիրներ են առաջանում»,-Պելեգրինիի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Պիրլո. «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո ցանկանում էի ավարտել կարիերաս’