‘Պելեգրինի. «Ես չեմ անհանգստանում ապագայիս համար»’

1090

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անգլիական ակումբից: 

-Ֆուտբոլիստները հստակ գիտեն, թե ես ինչ եմ մտածում: Ես չեմ անհանգստանում ապագայիս համար: Դեռևս նախորդ մրցաշրջանից նման լուրեր են շրջանառվում. դա մեր մասնագիտության մի մասն է: Միակ բանը, որ ինձ հուզում է՝ աշխատել և փորձել հաղթել,-չիլիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Mirror Online»-ից:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու է Խոսեպ Գվարդիոլան:

Նախորդ հոդվածը‘Երևանի 2016 թ. բյուջեն ավելի մեծ հնարավորություններ կընձեռի չինովնիկներին’
Հաջորդ հոդվածը‘Ջերարդ. «Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաջողությունների կհասնի»’