‘Պելեգրինի. «Երբ մենք խաղում ենք «Չելսիի» հետ, ես տպավորություն եմ ստանում, որ մեզ դիմակայում է փոքր ակումբ շատ լավ ֆուտբոլիստներով»’

979

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին «Չելսին» անվանել է փոքր ակումբ՝ շատ լավ ֆուտբոլիստներով։ Լոնդոնցիները կարող են Անգլիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ ապահովել չեմպիոնի կոչումը, եթե ևս 3 միավոր վաստակեն։

«Ես միշտ մտածում եմ այն մասին, թե ինչպե՞ս ենք հենց մենք հաղթում կամ պարտվում։ Երբ մենք խաղում ենք «Չելսիի» հետ, ես տպավորություն եմ ստանում, որ մեզ դիմակայում է փոքր ակումբ շատ լավ ֆուտբոլիստներով։

Իմ կարծիքով, մեծ ակումբը պետք է ավելի շատ տիրի գնդակին, փորձի ավելի շատ գոլեր խփել և միշտ խաղա հաղթանակի համար։ Բայց, իհարկե, ամենագլխավորը արդյունքն է, հաղթանակը։ Եթե դուք հաղթում եք, ապա կարող եք խաղի ցանկացած ոճ ընտրել»,-ասել է Պելեգրինին։

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Դի Մարիան պետք է մնա «Մանչեսթեր Յունայթեդում»»’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան’