‘Պելեգրինի. «Հուսով եմ՝ Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»»’

1048

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վստահ է, որ Խոսեպ Գվարդիոլան, ով այժմ գլխավորում է Մյունխենի «Բավարիան», մի օր կաշխատի Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում:

«Վստահ եմ՝ լավագույն մարզիչները ցանկանում են աշխատել Պրեմիեր լիգայում: Հնարավոր չէ չցանկանաս աշխատել այստեղ, հատկապես երբ այլ լիգաներում աշխատանքի փորձ ունես:

Այ պատճառով էլ Գվարդիոլան կաշխատի այստեղ: Չեմ կարող ասել՝ գալիք մրցաշրջանում նա կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», թե՞ այլ ակումբ, սակայն վստահ եմ՝ մի օր նա կաշխատի Անգլիայում:

Հուսով եմ՝ նա «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու հնարավորություն կունենա: Այսպես եմ ասում, քանի որ սիրում եմ այս ակումբը: Վստահ եմ՝ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիին» շատ օգուտ կտա»,_ Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Հիշեցնենք՝ այսօր պարզ է դարձել, որ Գվարդիոլան «Բավարիայի» հետ չի երկարաձգելու պայմանագիրը եւ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մյունխենյան ակումբից:

Նախորդ հոդվածը‘Ճանապարհները անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. ՊԲ զորամասերը դիմել են պատժիչ գործողությունների’