‘Պելեգրինի. «Մանչեսթեր Սիթին» ճգնաժամի մեջ չէ’

1569

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հերքել է շրջանառվող այն լուրերը, որ իր թիմը ճգնաժամ է ապրում:

Պրեմիեր լիգայում վերջին վեց խաղերից ընդամենը երկուսում հաղթելով՝ «Քաղաքայինները» զիջեցին առաջատարի դիրքը «Լեսթերին»՝ վեց միավորի տարբերությամբ: Այդուհանդերձ, Պելեգրինին այդ ամենում անհանգստանալու առիթ չի տեսնում.

«Կարող է տպավորություն ստեղծվել, որ մենք ճգնաժամի մեջ ենք, բայց դա այդպես չէ: Այո, մենք պարտվեցինք «Արսենալի» հետ սկզբունքային հանդիպման ժամանակ, բայց մենք նախկինի պես պայքարում ենք չեմպիոնության համար: Մենք շարունակել ենք լավ հանդես գալ բոլոր մրցաշարերում եւ արել ենք դա մի շարք առանցքային ֆուտբոլիստների բացակայության պայմաններում:

Երբ մեր բոլոր ֆուտբոլիստները առողջ են եւ պատրաստ են հանդես գալու ամեն շաբաթ, մենք ներկայանում ենք որպես ուժեղագույն ակումբ»,-մարզչի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

Նախորդ հոդվածը‘Sky Sports Top-100. Մխիթարյանը 17-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Պոչետինոն իր սաներին մոտիվացրել է Բրիթնի Սփիրսի երգի խոսքերով’