‘Պելեգրինի. ««Սիթի»-ում ինձ ոչ ոք չէր ասել, որ ամեն տարի մեկ տիտղոս է պետք նվաճել»’

816

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ակնարկել է, որ տիտղոսներ նվաճելու անհրաժեշտությունից իրեն ճնշված չի զգում: Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պելեգրինին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե անգլիական ակումբն այս մրցաշրջանում չնվաճի Անգլիայի չեմպիոնությունը կամ Չեմպիոնների լիգայի գավաթը.

«Ես երբեք ճնշում չեմ զգացել նվաճած տիտղոսների քանակից: Միակ ճնշումը, որն ինձ վրա զգում եմ, այն է, երբ տեսնում եմ, որ թիմն այնպես չի խաղում, ինչպես` ես եմ ցանկանում:

Երբ ես պայմանագիր ստորագրեցի, ինձ ոչ ոք չասաց, որ յուրաքանչյուր տարի մեկ տիտղոս է պետք նվաճել: Կամ էլ` 5 տիտղոս 5 տարում: Տիտղոսները նշանակություն ունեն, բայց դա միակ կարևոր հանգամանքը չէ»,- Պելեգրինիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ եվրոպական առաջատար առաջնությունների խորհրդանշական հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘ Բրազիլական ակումբներից միավորներ կհանեն՝ աշխատավարձերի պարտքերի պատճառով’