‘Պելե. Նեյմարի հիմնական խնդիրներն են մոդան եւ նրա սանրվածքը’

798

Ֆուտբոլի «արքա» Պելեն իր կարծիքն է հայտնել Բրազիլիայի հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարի թերությունների մասին:

«Նա հրաշալի խաղացող է, բայց Բրազիլիայի սահմաններից դուրս նա ոչ մի  փորձ չունի: Արտերկրում անցկացվող ցանկացած խաղում նա իրեն այնքան էլ լավ չի դրսեւորում: Բոլորը մտածում են, որ Նեյմարը կարող է լուծել հավաքականի խնդիրները, բայց նա դեռ պատրաստ չէ այդ բեռը վերցնել:

Նրա նկատմամբ մեծ վստահություն կա, նա դարձել է ազգային հավաքականի հիմնական խաղացող: Մենք գտնում ենք, որ Նեյմարը աշխարհում լավագույնն է, բայց նրան ավելի շատ հուզում են մամուլում իր մասին նյութերը, քան` սեփական խաղը հավաքականում: Նեյմարը իր ուսերին մեծ պատասխանատվություն է վերցնում: Սակայն այժմ նրա հիմական խնդիրները մոդան է եւ իր սանրվածքը»,- Պելեի խոսքն է մեջբերում The Independent-ը:

Նախորդ հոդվածը‘Չմասնակցածներն ու ներքաղաքական իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի ԱԳ նախարար. Ընտրությունների որակը սպասվածից ցածր էր: ՀՀ ԱԳՆ-ը հակադարձում է’