‘Պեկինը դեռ չի կողմնորոշվել՝ ում հրավիրի Հաղթանակի շքերթին’

1124

Չինաստանի ղեկավարությունը դեռ չի որոշել՝ արդյո՞ք Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին հրավիրի Պեկինում կայանալիք՝ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակին նվիրված մեծ շքերթին, թե՞ ոչ:  Այդ մասին տեղեկացրել է Տոկիոյում ՉԺՀ դեսպան Չեն Յունհուան:

Դեսպանի խոսքով՝ չինական կողմը «դեռ քննարկում է հարցը»: «Մենք մտահոգված ենք պատմության հանդեպ Ճապոնիայի վերաբերմունքի կապակցությամբ և նրանով, թե արդյո՞ք նա գիտակցել է իր գործողություններն այդ ագրեսիայի ընթացքում»,- նշել է դիվանագետը:

Դիվանագիտական աղյուրների տվյալներով՝ շուտով Պեկինը սեպտեմբերին կայանալիք շքերթի պաշտոնապես հրավերներ կուղարկի արտասահմանյան երկրների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին: Հրավիրյալների թվում, ՉԺՀ ԱԳՆ փոխնախարարի հավաստիացմամբ, կլինեն, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Նազարբաևը խոստովանել է, որ մտադիր չի եղել արտահերթ ընտրություններ անցկացնել’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելը պատժացուցակից հանել է Ուկրաինայի նախկին վարչապետի որդուն’