‘Պեկինը ձեռնամուխ է եղել չինական «ԳՈՒԼԱԳ»-ի բարեփոխմանը’

938

Չինական Յունյնան նահանգի իշխանություններն այսօր հայտարարել են նահանգի տարածքում «լաոցզյաո» աշխատանքային ճամբարների գործունեությունն աստիճանաբար դադարեցնելու մասին, որտեղ, առանց դատ ու դատաստանի, ուղարկվում էին մանր իրավախախտում կատարած անձինք, ինչպես նաև այլախոհներ, հաղորդել է Associated Press-ը: Ներկայումս ճամբարներում պահվող մարդիկ ազատ կարձակվեն իրենց ժամկետներն ավարտվելուց հետո, սակայն այնտեղ նոր կալանավորներ չեն ուղարկվի: Իշխանությունները հայտարարել են, թե նախկինում «լյաոցզյաո»-ները շատ կարևոր դեր են խաղացել երկրի սոցիալ-քաղաքական համակարգի «կայունացման» գործում, սակայն այժմ արդեն սպառել են իրենց, ինչպես նաև՝ դարձել են վայրեր, որտեղ զանգվածաբար խախտվում են  կալանավորների իրավունքները, հաղորդում է The China Daily-ն:

Աշխատանքային ճամբարները, որոնք ավելի ուշ կոչվեցին «վերադաստիարկող ճամբարներ», սկսել են գործել 1950-ական թթ.: Սկզբում այնտեղ էին ուղարկվում միայն իշխող վարչակարգի քաղաքական ընդդիմախոսները, սակայն հետո սկսեցին ուղարկել նաև պոռնիկներին, թմրամոլներին, բոմժերին և այլ մանր իրավախախտների:

Մարդկանց առանց դատ ու դատաստանի «լյաոցզյաո» աքսորելը բազմիցս քննադատության է ենթարկվել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք պնդում էին, թե այդ համակարգը վերածվել է յուրօրինակ «չինական ԳՈՒԼԱԳ»-ի, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Հավատում եմ, որ հայրս ինձ տեսնում է’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Յուրի Մանուկյանը’