‘Պեկինն անտեսել է «կուլտուրական հեղափոխության» 50-ամյակը’

1455

Չինաստանի ղեկավարությունը անտեսել է երկրում  քաոսի և մարդկային մեծաթիվ զոհերի պատճառ դարձած «կուլտուրական հեղափոխության» 50-ամյակը:

1966 թ. մայիսի 16-ին ՉԿԿ ԿԿ քաղբյուրոն դիրեկտիվ հրապարակեց, որում խիստ քննադատվում էին Մաո Ցզեդունի հակառակորդները կուսակցությունում, մամուլում և մշակույթի ոլորտում: Պատմաբանների կարծիքով՝  կամպանիայի գլխավոր պատճառը Մաոյի ցանկությունն էր՝ հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդների հետ:

Մաոն երկրի երիտասարդությանը կոչ էր անում պահպանել «չինական հեղափոխության ոգին», ազատվել «հին մշակույթից»: Դա հանգեցրեց խունվեյբինների երիտասարդական խմբավորումների աշխուժացմանը, և երկրում ծայր առան քաոսն ու բռնությունները: Դրա հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ սպանվեց, միլիոնավորները ենթարկվեցին հալածանքների:

1981 թ. ՉԿԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ «կուլտուրական հեղափոխությունը» աղետալի սխալ էր: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Փրկել շարքային Սլոյանին’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց. 2060 թ. մեկ միլիարդ մարդ ջրհեղեղի սպառնալիքի տակ կհայտնվի’