‘ՊԵԿ-ը մարդկանց «կաշին քերում» է, որ ֆուտբոլ խաղա’

1383

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապրիլին ՀՀ պետական բյուջեից մոտ 1 մլն դրամ է տրամադրել սպորտային ապրանքներ գնելու համար։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ֆուտբոլային առաջնություն է կազմակերպել իր աշխատակիցների համար և դրա ծախսերը հոգացել է հենց մեր՝ հարկատուներիս հաշվին։ Ընդ որում, ՊԵԿ-ն իր գնումները կատարել է բավական թանկ խանութից՝ «Կուլինարի դիսթրիբյութորս» ՍՊԸ-ին պատկանող «Մեգա սպորտ» խանութների ցանցից։ Բացի այդ, նույն խանութից ՊԵԿ-ը պարգևատրման 3 գավաթի համար վճարել է ավելի քան 63 հազար դրամ։ Մինչդեռ, ինչպես նշում է թերթը, նույն ապրանքները մի քանի անգամ էժան գներով ՊԵԿ-ը կարող էր գնել այլ խանութից կամ տոնավաճառից։ Այսպիսով՝ հարկային ծառայությունը մարդկանց «կաշին քերելով» բերում, պետբյուջեում գումարներ է մուտքագրում, որպեսզի հետո հանուն իր հաճույքի կազմակերպված մի խաղի համար միլիոնավոր դրամներ դուրս գրի։

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնի. Ցմահ հեռացում քաղաքականությունից’
Հաջորդ հոդվածը‘Արմավիրի մարզպետը օլիգարխ է. Մամուլ’