‘ՊԵԿ-ը շինարարական ընկերությունից հյուրանոցային ծառայություն է գնել. Մամուլ’

1082

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցառումներն ամեն անգամ կազմակերպվում են բավական «էլիտար» պայմաններում: ՊԵԿ-ը վերջերս 1 մլն 176 հազար դրամ է ծախսել խորհրդաժողովի կազմակերպման համար: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

Այդ գումարը վճարվել է «Ռենկո ԱրմԷստեյտ» ՍՊԸ-ին, որպեսզի վերջինս, «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ հայտնված պայմանագրի համաձայն, տրամադրի ստանդարտ` մեկտեղանոց 4 սենյակ` WiFi ինտերնետ կապով, ինչպես նաև` լողավազանի, մարզասրահի և, ամենակարևորը, սաունայի ծառայություններով:

Ուշագրավն այն է, որ ՊԵԿ-ին նման ծառայություններ մատուցած «Ռենկո ԱրմԷստեյտ» ընկերությունը, ըստ իր պաշտոնական կայքի, զբաղվում է շինարարությամբ, ինչպես նաև շենքերի նախագծումով և մոնտաժումով: Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների՝ այս ընկերության ղեկավարը հայ չէ. տնօրենը Մարկո Ֆերակուտին է:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը որոշել է «քցել» կարկուտից տուժած արմավիրցիներին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Գժի թուղթ» ունենալը լավ բան է. Մամուլ’