‘ՊԵԿ նախագահի ընկերություններում չգրանցված աշխատակիցներ կան. Մամուլ’

1226

Հայաստանում գործող «Մեգա սպորտ» խանութների ցանցերում մարդիկ աշխատում են առանց օրինական գրանցում ունենալու: Խանութի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին դժգոհել են, որ խնդրի առաջ են կանգնել, քանի որ ընկերության տնօրինությունը հրաժարվում է իրենց գրանցել որպես օրինական աշխատողներ: Ընկերությունն անգամ հրաժարվում է տեղեկանքներ տրամադրել աշխատակիցներին:

Սակայն «Մեգա սպորտ» խանութների ցանցի տնօրենի տեղակալ Արտաշես Մելքումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է լուրը: «Այդ տեղեկությունները սխալ են, քանի որ նրանք, ովքեր աշխատում են մեզ մոտ՝ խանութում, իրենք բոլորն էլ գրանցված են: Չէ°, չէ°, հաստատ բոլորն էլ գրանցված են, ու խնդիր չկա»,-հայտարարել է նա:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Մեգա սպորտ» խանութների ցանցը պատկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, թեև նրա խոսնակ Նելլի Մանուչարյանը թերթի հետ զրույցում ասել է, թե Գ. Խաչատրյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում:

Հոդվաշի շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

iLur.am-Մեր տեղեկություններով նույն վիճակում էին հայտնվել ՊԵԿ նախագահի անվան հետ կապվող մեկ այլ ընկերության՝ Ucom-ի աշխատակիցները, որոնց զգալի մասի աշխատավարձերը գրանցված էին կրկնակի անգամ ցածր: Հարցը լուծում է ստացել բոլորովին վերջերս, երբ աճել է ընկերության աշխատակիցների բողոքը: 

Նախորդ հոդվածը‘Ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Գալու է միմյանց աչքերի մեջ նայելու ժամանակը’