‘ՊԵԿ-ում չեն կարողանում ճշտել՝ Շուշան Պետրոսյանի ամուսինն իրենց մոտ աշխատո՞ւմ է, թե ոչ’

1244

iLur.am-ն օրեր առաջ իր ընթերցողներից մեկից տեղեկություն էր ստացել, որ երգչուհի, այժմ Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, Պետական եկամուտների կոմիտեում պաշտոն է ստացել: Մենք փորձեցինք այս լուրի իսկությունը ճշտել հենց ՊԵԿ-ից, որտեղ մամուլի ծառայությունից մեզ խնդրեցին հարցում ուղարկել: Մենք հարցումն ուղարկել ենք հունիսի 20-ին:  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Նույնիսկ եթե լրացուցիչ աշխատանք է պահանջվում տվյալ տեղեկության տրամադրման համար, ՊԵԿ-ը պարտավոր է տեղյակ պահել այդ մասին:

Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո պատասխան չստանալուց հետո ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հարցմանը չպատասխանելը պատճառաբանեցին նրանով, որ այն պաշտոնյան, որից պետք է ճշտեն տեղեկությունը, այժմ արձակուրդում է, ու խոստացան երկուշաբթի՝ հուլիսի 1-ին, անպայման պատասխանել: Այսօր էլ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը մեզ հայտնեց, որ դա «կապված է ճշտումների հետ, դրա համար ուշանում է»:

Հետաքրքիր է, որ ՊԵԿ-ի համար 11 օրը բավարար չէ ճշտելու համար՝ իրենք նման աշխատող ունե՞ն, թե՞ ոչ:

Նախորդ հոդվածը‘Կիպրոսի դատախազ. Անհնար է առանց անձի իմացության` նրա անունով օֆշորում ընկերություն գրանցել’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Ս.Սարգսյանն իրեն համարում է այդ խմբավորումների քաղաքական ղեկավարը’