Պենտագոնը երբեք չի փորձել զենք կիրառել ՉԹՕ-ների դեմ

385

Ամերիկացի զինվորականները, այսպես կոչված՝ չճանաչված թռչող օբյեկտների հանդիպելիս, երբեք չեն փորձել դրանց դեմ զենք կիրառել։

Այդ մասին  Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ ենթահանձնաժողովում բաց լսումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ ՌԾՈՒ փոխտնօրեն Սքոթ Բրեյը։

Կոնգրեսականներից մեկը Պենտագոնի ներկայացուցչից հետաքրքրվել է, թե արդյո՞ք ինքը ճիշտ է հասկանում, որ ԱՄՆ զինվորականները չճանաչված թռչող օբյեկտների հանդիպելիս երբեք չեն փորձել այդ ուղղությամբ կրակել, նաև օդում հնարավոր բախումից խուսափելու համար։ «Այո, այդպես է»,- պատասխանել է Բրեյը։

Նրան նաև հարց է տրվել, թե ՉԹՕ-ների հետազոտությամբ զբաղվող ԱՄՆ ՊՆ հատուկ նպատակային խումբը երկրի մակերևույթի վրա ինչ-որ չճանաչված թռչող օբյեկտի բեկորների վերաբերյալ տվյալներ ունի՞, որոնք կարողացել է հետազոտել։

«Ոչ մի այնպիսի նյութեր չկան նպատակային խմբի տրամադրության տակ, որոնք չեն համապատասխանում դրանց երկրային ծագման բացատրությանը»,- պատասխանել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄահապատիժ ահաբեկչական գործողության փորձի համար
Հաջորդ հոդվածըՀրաձգություն Բուֆալոյում