Պենտագոնը հերքել է այլմոլորակային տիեզերանավերի մասին պնդումները

177

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքել է ամերիկյան նախկին հետախույզ Դեւիդ Գրաշի այն հայտարարությունները, թե կառավարությունը, գաղտնի ռազմական ծրագրի շրջանակներում, իբր, կարողացել է ոչ երկրային ծագման տիեզերանավեր ստանալ։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ մինչ այժմ գերատեսչությունը «չի հայտնաբերել ստուգման ենթակա ոչ մի տեղեկություն՝ հօգուտ այն պնդման, թե  ոչ երկրային օբյեկտների տիրանալու կամ կառուցվածքային-տեխնոլոգիական քննությանը վերաբերող ինչ-որ ծրագրեր են գոյություն ունեցել անցյալում կամ գոյություն ունեն հիմա»։

Երեքշաբթի Գրաշը NewsNation հեռուստաընկերությանը տված հարցազրույում վարկած է շարադրել, որի համաձայն՝ Վաշինգտոնի վարչակազմը այլմոլորակային ծագման «չվնասված և մասնակի վնասված» թռչող սարքեր ունի, որոնք «կամ հաջող վայրէջք են կատարել, կամ խորտակվել են»։ Երկրատիեզերական հետախուզության ազգային գործակալության, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմա-տիեզերական հետախուզության Ազգային հետախուզական վարչության նախկին աշխատակիցն ասել է, որ Պենտագոնը դրանք կարող էր ստանալ այլմոլորակային ծագման տիեզերանավեր որոնելու գաղտնի ռազմական ծրագրի շրջանակներում, ինչով ամերիկյան իշխանություններն զբաղվում են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖոգ Ռասմուսեն․ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ կարող են զորք մտցնել Ուկրաինա
Հաջորդ հոդվածըՏոկաև․ ՄԱԿ ԱԽ-ն բարեփոխման կարիք ունի